Այսօր  անիմացիոն ֆիլմերի հայ ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր  Ռոբերտ Սահակյանցի ծննդյան օրն է: 

Ռոբերտ Սահակյանցը ծնվել է 1950-ին Բաքվում։ 1964-ին ընտանիքով տեղափոխվել են Երևան:

1987-ին  մուլտիպլիկատորը ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչումը։ 2007-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը։


Իր մոտ 100 ֆիլմերի մեծամասնության սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսյորը ինքը Ռոբերտ Սահակյանցն էր։ Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոնների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև Ուկրաինայում, Ռուսաստանում և Էստոնիայում։