Microsoft-ի հիմնադիր եւ միլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ այս տարի կորոնավիրուսի նոր ավելի վարակիչ շտամի ի հայտ գալը քիչ հավանական է։

«Ավելի վարակիչ շտամի ի հայտ գալը քիչ հավանական է, բայց համավարակի ընթացքում մենք բազմաթիվ անակնկալների բախվեցինք»,- գրել է նա Twitter-ում։


Գեյթսի խոսքով՝ օմիկրոնի պատճառով շատերի մոտ իմունիտետ կհայտնվի «առնվազն առաջիկա տարվա համար»: «Գուցե ինչ-որ ժամանակ ստիպված լինենք ամեն տարի պատվաստվել կորոնավիրուսի դեմ»,- գրել է միլիարդատերը