Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Հայաստանը համաձայնել է մասնակցել Թուրքիայի հետ բանակցություններին, ինչպես նաև 3+2 ձևաչափին, չնայած հայկական տարածքների օկուպացմանը։ Թուրքիան առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանության և ռուս-թուրքական դավադրության արդյունքում պարտադրված սահմանները։ ԱՄՆ Պետդեպարտամենտը 1915-23թթ. իրադարձությունները որակել է որպես Հայաստանի «թուրք-բոլշևիկյան» օկուպացիա՝ հիշեցնելով Վիլսոնի արբիտրաժը։
Ի՞նչ է մտադիր անել Հայաստանը բանակցություններում։ Դատելով ոչ պաշտոնապես և պաշտոնապես հնչեցված նախապայմաններից՝ Թուրքիան և Ռուսաստանը ձգտելու են հասնել նրան, որ Հայաստանը ճանաչի միանգամից երկու օկուպացիա՝ «1915-23 թթ․ թուրք-բոլշևիկյան» և 2020 թվականի Արցախի եւ ՀՀ տարածքների օկուպացիան։
Հայաստանի կողմից ճանաչումը Բաքվի և Անկարայի համար իրենց «ամբողջականությունը» օրինականացնելու եւ որպես պետություն լեգալացվելու միակ միջոցն է։ Դա չստացվեց ոչ ցեղասպանությունով, ոչ 2020 թվականին ուժով, ոչ էլ ցինիկ հռետորաբանությամբ։
Բաքվին հաջողվում է իր «իրավունքների» մասին համոզել միայն Հայաստանի վախկոտ քաղաքական «իստեբլիշմենթին»։ «Եթե նրանք չեն ուզում ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք էլ չենք ճանաչում նրանց տարածքային ամբողջականությունը։ Որովհետև բոլորը, այդ թվում՝ համաշխարհային հանրությունը, քաջատեղյակ են, որ 1920 թվականի նոյեմբերին մեր պատմական հողը՝ Զանգեզուրը, անջատվեց մեզանից և միացվեց Հայաստանին։ Նույնը վերաբերում է Գոյչային (Սևան), Իրևան քաղաքը Հայաստանին է փոխանցվել 1918 թվականի մայիսի 29-ին»,- երեկ ասել է Ալիևը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում