Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում Channel 9 հեռուստաալիքի թղթակից Կառլոս Ֆերերան ուղիղ եթերում կորցրել է գիտակցությունը։ Ստուդիայում գտնվող հաղորդավարը հայտնել է, որ աշխատակիցը ստիպված է եղել աշխատել սաստիկ շոգի պայմաններում։ Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ Ֆերերայի առողջական վիճակը կայուն է։


Թղթակիցը գտնվել է օպերային թատրոնի մոտ։ Նա պատմել է ՊՇՌ թեստավորման նոր կետի մասին։ Երբ հեռարձակումը մոտեցել է ավարտին, նա վայր է ընկել։

Հիշեցնենք, որ Արգենտինայում հունվարի 12-ին ջերմաստիճանը հասել է +45°-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարձել երկրի համար։