«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է պարզեցնել 44-օրյա պատերազմում զոհված քաղաքացիների ժառանգության փոխանցման կարգը։ Այս մասին հունվարի 17-ին Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը։

Նրա խոսքով՝ ժառանգությունը կարող է ընդունվել զինծառայողի մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում։ «Բայց եթե քաղաքացին զոհվել է հայտնի հանգամանքներում, օրինակ՝ պատերազմում կամ տարերային աղետից, սակայն վեց ամսվա ընթացքում նրա ինքնությունը չի պարզվել, ապա ժառանգություն ստանալու գործընթացը բարդանում է։ Այդպես է եղել նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, բայց միայն մի շարք դեպքերում։ Ուստի, առաջարկվում է հարցը լուծել հետեւյալ կերպ. եթե քաղաքացու ինքնությունը չպարզվի նրա մահից հետո մեկ ամսվա ընթացքում, ապա ժառանգության ստացման ամսաթիվը կհամարվի ոչ թե մահվան, այլ մահվան գրանցման օրը»,-պպարզաբանեց Նազարյանը։


Ընդ որում, որոշումը կտարածվի միայն այն դեպքերի վրա, երբ կա նոտարին ուղղված հայտարարություն՝ կապված ժառանգության ընդունման հետ։ Այդ դեպքերում հարցը կքննարկվի արագացված ընթացակարգով՝ 24 ժամվա ընթացքում։