Մուտքի վիզայի խախտման համար Ավստրալիայից վտարված աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը վերադարձել է հայրենիք։ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ ժամանելուց հետո Ջոկովիչը հրաժարվել է մեկնաբանություն անել։
Ավստրալիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Ջոկովիչը երեք տարի հնարավորություն չի ունենա ժամանելու Ավստրալիա։
Ավստրալիայի դաշնային դատարանը չէր բավարարել Ավստրալիայի բաց առաջնության 9-ակի չեմպիոնի բողոքարկումը։
Սերբ թենիսիստը պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ, քանի որ դեկտեմբերին վարակվել եւ առողջացել է։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը չեղարկել էր Ջոկովիչի վիզան, սակայն դատարանը բավարարել էր բողոքարկումը եւ վերականգնել այն։
Ավստրալիայի հակահամաճարակային կանոններով բոլոր օտարերկրացիները երկիր մուտք գործելու համար պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ հաստատված պատվաստանյութերով (Pfizer, AstraZeneca, Moderna, Janssen, Sinovac, Sinopharm China, Bharat Biotech)։ Բժշկական բացառությունների մեջ չի մտնում նախորդ կես տարվա ընթացքում վարակված եւ առողջացած լինելը։ Սակայն Ավստրալիայի բաց առաջնության կազմկոմիտեն անցած ամիս մասնակիցներին նամակով տեղեկացրել էր, որ կարող են չպատվաստվել նաեւ կես տարում հիվանդացած եւ առողջացած թենիսիստները։
BREAKING: Novak Djokovic has landed in the Serbian capital of Belgrade following his deportation from Australia over his lack of a COVID-19 vaccination.https://t.co/O5gY78U8j7