«Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ոլորտի ճանաչված մի քանի մասնագետների հետ պատրաստվում է հիմնել արբանյակային հեռուստատեսություն, որը ամբողջապես կփոխի այս դաշտը։ «Այլևս եթե այս գաղափարը իրականություն է դառնում, կարծում եմ, հեռուստառադիոհեռարձակման ռեսուրսը իշխանության վերարտադրման համար սկսելու է սաստիկ թուլանալ։ Էնպես չի լինելու, որ բոլոր տնօրեններին հավաքեն, ասեն ՝ սա սենց եք անում, որ սենց լինի, ասենք՝ էս ցույցի մեջ անպայման «սեմուշկա» չրթողներին եք ցույց տալու, որ հասկանան, որ էսինչ ընդդիմադիր գործչի ընտրազանգվածը «սեմուշկա» չրթողներն են, էնտեղ էլ ուրիշ մարդ չկա, կամ հարբեցողներն են ՝ ճոճվող։

Դա սկսելու է չօգնել։ Էս ամբողջը, ինչ որ տեղի է ունենում մեր հասարակական զարգացումներում՝ տարբեր խմբերի պայքար և այլն, սա ուղղակի լինելու է մեր հեռուստաընկերության եթերում, եթե ոչ այստեղ, ապա որտե՞ղ։ Ինտերնետը, «Ֆեյսբուքը» ես հասկանում եմ, որ միախառնվելու են իմ ու շատերի պատկերացրած իսկական հանրային հեռուստատեսության բովանդակության մեջ, էնտեղ «լյա–լյա»–ներ չեն լինեւու, կոմերցիոն թիրախներ չեն լինելու»,– ասաց Լևոն Բարսեղյանը»,– այս մասին գրում է «Առավոտը»: