«Վատագույն ընտրությունը որ կարող էր անել, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իմ պնդումները կրկնելու փոխարեն «Օմեգային» ամբիոնի մոտ ուղարկելն էր»,- այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի փոխարեն մոտեցավ ամբիոնին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Կարող եմ խորհուրդ տալ՝ բարևել Նարիմանովին»,- ի պատասխան Մկրտչյանի՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հակոբ Արշակյանը Աննա Մկրտչյանին հորդորեց կոռեկտ արտահայտվել, ապա նախազգաուշացումից հետո ասաց, որ անջատեն պատգամավորի խոսափողը։