Ազգային ժողովն այսօր շարունակում է իր աշխատանքները: Հենց նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ 20 րոպե ընդմիջում են խնդրում:
Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց: Թե որն էր ընդմիջում խնդրելու պատճառը, Օհանյանը չպարզաբանեց։
Նշենք, որ նստերի օրակարգում ընդգրկված Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն հարցը դեռ չի քննարկվել ԱԺ-ում:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը: