Կառավարություն-Ազգային ժողով հերթական հարցուպատասխանը դարձավ ՔՊ-Հայաստան դաշինք տանդեմի «հակադրամիասնության» եւս մեկ դրսեւորում։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ բերանից թռցրեց «ձեր պասերի կարիքը չունեմ», իսկ ընդհանրապես՝ ՌԴ-ին հաճոյանալու համատեքստում ՔՊ-ի դեմագոգիան ու Հայաստան դաշինքի երբեմն մատնագրեր հիշեցնող հարցերի բույլում բացահայտվեց ՌԴ թշնամական ակտը

Խոսքը ՀԱՊԿ-ին դիմելու մասին է, որի վերաբերյալ մի քանի հարց տվեցին կառավարությանը։ Առիթը Ղազախստանում ՀԱՊԿ արագ արձագանքն էր, ընդ որում՝ այդ բլոկի ԱԽ-ում Նիկոլ Փաշինյանի նախագահության պայմաններում։ Ինչու Ղազախստանի պես չենք դիմում ՀԱՊԿ-ին՝ «ադրբեջանցիներին ՀՀ սուվերեն տարածքից վտարելու համար»՝ ահա հարցերի բովանդակությունը։


Նկատենք՝ Հայաստան դաշինքից ոչ ոք չհարցրեց՝ ինչու չեն դիմում ՌԴ-ին, որպեսզի վերջինս կատարի Հայաստանի հանդեպ իր պայմանագրային պարտավորությունները։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ թե ՌԴ-ն, թե ՀԱՊԿ-ը երկու անգամ մերժել են Հայաստանի դիմումները։ Հարցը կարեւոր է մի քանի առումներով․ նախ, ՀԱՊԿ-ի պարագային կան մի քանի «ալիբիներ»՝ սկսած նրանից, որ դա թշնամական կառույց է Հայաստանի հանդեպ, վերջացրած նրանով, որ ՀԱՊԿ-ում կոնսենսուս չէր կարող լինել Բաքվի դեմ գործելու հարցում։ Սա հայտնի է բոլորին։ Այս առումով, Հայաստանի անվտանգությամբ մտահոգությունը պետք է դրսեւորվեր նախեւառաջ ՌԴ պայմանագրային պարտավորություններին հղումով։ Բայց ՀԱՊԿ-ն անշառ թեմա է, բացի այդ էլ՝ առիթը կար՝ Ղազախստանը։

Բայց այս աչքակապության մեջ էլ տեղի ունեցավ բացահայտումը։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով, «ՀԱՊԿ կանոնադրությունը եթե նայեք, նման դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջանում դաշնակիցների միջամտության, առաջին հերթին գործի են դրվում քաղաքական մեխանիզմները։ Եվ միայն դրանց անհնարինության դեպքում արդեն նախատեսված են խորհրդակցություններ և գետնի վրա միջամտություն»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում