Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում Հայաստանում VAR համակարգի ներդրման տեխնիկական մատակարարի վերաբերյալ: Ընտրվել է անգլիական Hawk eye ընկերությունը: VAR համակարգի ներդրման գործընթացը վերահսկելու են ՖԻՖԱ-ի հատուկ մասնագետները, իսկ ուսումնական պարապմունքներն անցկացնելու են Hawk Eye մասնագետները Ռուսաստանից, նաև VAR-ի հրահանգիչներ այլ երկրներից, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

ՀՖՖ-ն ընտրել է VAR-ի կիրառման կենտրոնացված տարբերակը. Լինելու է կենտրոն, որտեղից սպասարկվելու են բոլոր խաղերը:


VAR-ը կարող է միջամտել խաղին միայն եթե կա պարզ կամ ակնհայտ սխալ, կամ անտեսված միջադեպ գլխավոր մրցավարի կողմից: Այդպիսի դեպքերն ընդամենը 4-ն են՝

Գոլի արձանագրում

11 մետրանոց

Ուղիղ կարմիր քարտ

և սխալ իդենտիֆիկացում, երբ, օրինակ մրցավարը սխալմամբ պատժում է ոչ մեղավոր խաղացողի:

Անկախ ամեն ինչից՝ VAR-ի դերը միայն խորհրդատվական է: Վերջնական որոշում կայացնողը միշտ գլխավոր մրցավարն է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է ներդնել VAR համակարգը հայկական ֆուտբոլում՝ սկսած 2022/2023 մրցաշրջանից: