«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 19-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Սա ամենանշանակալի հանդիպումն էր այցի գրաֆիկում, որին մասնակցելու համար որոշել էր գործուղմանը մասնակցել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Սակայն մեկնելուց առաջ՝ տեղեկանալով, որ հանդիպմանը մասնակցելու են միայն իշխանության ներկայացուցիչները՝ Հայկ Կոնջորյանը, Մարիա Կարապետյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, նա չեղարկեց իր մեկնումը:
«Պատիվ ունեմ»-ից հետաքրքրվեցինք, թե ով է կազմել Փելոսիի հետ հանդիպման մասնակիցների ցանկը, եւ ինչով էր ՀՀ իշխանություններին վնասելու Վանեցյանի մասնակցությունը։ Ասացին, որ ստույգ չգիտեն, բայց վստահ են՝ գաղափարի հեղինակը Փաշինյանն է։ Այսինքն, մի կողմից ընդդիմության հետ հանդիպելու առաջարկ են անում, մյուս կողմից՝ խոչընդոտում նրանց մասնակցությանը ցանկացած միջոցառման։ Սա լավագույն առիթն էր ԱԺ ընդդիմության հետ համագործակցելու, մինչդեռ Փաշինյանը կրկին գնաց սեւ-սպիտակի ճանապարհով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում