Հունվարի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 2-րդ շենքի մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն շտապօգնության ավտոմեքենան պարանոցի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, որը ճանապարհին մահացել է։
Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Օվակյանն է։ Համայնքային ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը, ով նույնպես Աբովյան քաղաքի բնակիչ է՝ 33-ամյա Սուրեն Բաղրամյանը, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։