Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ ստացվել է Ակսել Մխիթարյանի գործով քրեական գործը: Այս մասին իմանում ենք Datalex տեղեկատվական համակարգից:
Վերջինս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 26-ին դասախոս Վասիլ Գևորգյանի կողմից իր ծառայողական ընկերուհու կիսամյակային քննությունները անբավարար նշանակելու կապակցությամբ վիճաբանել են, որի ընթացքում նախապես իր մոտ գտնվող սուր ծակող, կտրող գործիքով հարվածներ է հասցրել Գևորգյանի մարմնի տարբեր մասերին ու դիմել փախուստի: Գևորգյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Ակսել Մխիթարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի հեդված 112-ի մաս 2-ի 2 կետով: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: