ԱԺ հերթական նիստի սկզբում, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին:
Նա, մասնավորապես, նշել է. «Սահմանադրության 142-րդ հոդվածի և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարումից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ:
Եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»: