Արարատի մարզում, հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 12:00–ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են Զորակ գյուղի բնակիչ, 35-ամյա Սեմյոն Ղազարյանի վարած Nissan Skyline մակնիշի և Գեղանիստ գյուղի բնակիչ, 29-ամյա Լյուդվիգ Ավետիսյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Lada-ի վարորդ Լ. Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են նախ Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Lada Priora-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել քաղաքացուն պատկանող «999» մարկետի տարածք, կոտրելով ապակիներ ու խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս: Խանութում մեծ թվով ապրանքներ թափվել են, վնասվել է գույքը և, ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառվել է մի քանի միլիոն դրամի վնաս: