Մեծ Բրիտանիան սկսել է Կիևից տարհանել իր դեսպանատան աշխատակիցներին, պատճառը՝ «Ռուսաստանի կողմից աճող վտանգն է», հայտնում է Lenta-ն:
Ավելի վաղ նման քայլի էին դիմել նաև ամերիկյան դեսպանությունում: Պետքարտուղարությունը Կիևում իր դեսպանատան աշխատակիցներին հորդորել էր հեռանալ երկրից` «Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների շարունակական սպառնալիքի պատճառով»: