«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««Փակ շուկայում» իրականացվող ապօրինի շինարարական գործողությունները դադարեցնելու նպատակով կազմակերպված հերթապահությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ևս 10 քաղաքացիներ:
Ներկայումս հերթապահողների ընդհանուր թիվը 30 է:
Նախորդ կազմին միացել են.
Դանիելյան Կարինե, էկոլոգ
Տեր-Կարապետյան Հասմիկ, դերասան
Աբրահամյան Լևոն, ազգագրագետ
Գալստյան Նորիկ, ԵՊՀ դոցենտ, մաթեմատիկոս
Խեչոյան Լևոն, արձակագիր
Թումանյան Բարսեղ, օպերային երգիչ
Ազոյան Հովհաննես, դերասան
Պողոսյան Արմեն, Սպառողների միության նախագահ
Իշխանյան Ավետիք
Մանասյան Անահիտ, տնտեսագետ
Հիշեցնենք, որ տվյալ նախաձեռնությունը «Փակ շուկայի» տարածքում սկսում է հուշարձանի ոչնչացման դեմ քաղաքացիական պայքար: