«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանի հրաժարականը նոր իրողություններ է ստեղծում երկրում։ Իշխանությունը կարող է առաջիկայում ամբողջությամբ միաբեւեռ դառնալ։ Մարդիկ այժմ քննարկում են, թե ինչպես հայտնվեց Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռին։ Հիշում են, որ այդ շրջանում տարբեր անուններ էին շրջանառվում, մասնավորապես՝ Վազգեն Մանուկյանի անունը, սակայն Սերժ Սարգսյանի մի հայտարարությունը, թե լեզուներ տիրապետող անձ է ընտրվելու, պարզ դարձրեց, որ խոսքն Արմեն Սարգսյանի մասին է։

Մեր տեղեկություններով, հենց այդ շրջանում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է երրորդ նախագահի հետ եւ հորդորել է Արմեն Սարգսյանին չբերել՝ հիմնավորելով իր տեսակետը։ Մեր աղբյուրներն ասում են, որ այդ զրույցից հետո Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առանց այն էլ լարված հարաբերություններն առհասարակ խզվեցին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում