«Ռոմայի» պորտուգալացի գխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Էմպոլիի» դեմ ցուցադրած խաղի համար։
Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս հաղթանակ էր տարել 4։2 հաշվով։ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր դուրս եկել խաղադաշտ, կատարել գոլային փոխանցում եւ փոխարինվել 75-րդ րոպեին։ Հռոմեական թիմը 4 գոլն էլ խփել էր առաջին խաղակեսում։
«Բարդ է հաղթանակ տանել «Էմպոլիի» խաղադաշտում։ «Լացիոն», «Ատալանտան» ու «Ֆիորենտինան» խաղացել էին ոչ ոքի։ Կարեւոր էր հաղթանակը։ Գովում եմ տղաներին, բայց նաեւ պետք է արժանին մատուցել «Էմպոլիին» երկրորդ խաղակեսի համար։
Մխիթարյանը գերազանցեց Ռիչիին։ Մենք վերլուծել էինք մրցակցին, եւ Մխիթարյանը շատ լավ աշխատանք կատարեց։ Ընդմիջումից հետո մենք գցեցինք տեմպը, մրցակիցն օգտվեց դրանից, բայց մենք վերասկում էինք խաղը։
Օլիվեյրան տարբերվում է մյուսներից։ Ես գիտեի, որ նա գերազանց է կարողանում որոշումներ ընդունել եւ չսխալվել։ Օլիվեյրան ունի բնավորություն, կարողանում է խաղը պահել վերահսկողության տակ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։
Հաջորդ հանդիպումը «Ռոման» կանցկացնի փետրվարի 5-ին՝ Իտալիայի առաջնության 24-րդ տուրում ընդունելով «Ջենոային»։