Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ֆանտան գյուղում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 50 կուտակված բեռնատար ավտոմեքենա։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: