«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը երեկ հետաձգեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը՝ մինչեւ ապրիլի 5-ը։ Հետաձգելու միջնորդությունն արել է ԱԺ իրավաբանական վարչության պետ Մերի Մոսինյանը՝ խնդրելով ժամանակ տալ, որ պատասխանողը ելույթ պատրաստի։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն անցած շաբաթ որոշել էր 2 խմբակցությունների դիմումը քննել ոչ թե գրավոր, այլ բանավոր ընթացակարգով, ինչը բավականին տարօրինակ էր: ՍԴ ներկայացված դիմումով ընդդիմությունը պահանջել է չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ անհավասար պայմաններ են ստեղծվել, եւ ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, գտնվել են կալանավայրում՝ հնարավորություն չունենալով մասնակցել ընտրությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում