Ինչպես հայտնի է դարձել Прайм Крайм գործակալությանը անցած շաբաթ Օդինցովի տարածաշրջանի դատարանը երկարաձգել է 38 ամյա օրենքով գող Ջեմալ Միքելաձեի կալանքը, ով քրեական շրջաններում ավելի հայտնի է Ջեմո կեղծանունով և որը այս տարվա փետրվարից գտնվում է կալանքի տակ թմրամիջոցների և զինամթերքի պահպանման մեղադրանքով:
Տարածված լուրերի համաձայն մեղադրյալը արդեն հույս ուներ դուրս գալ ազատություն, այդ պատճառով դատարանի որոշումից դժգոհ է մնացել:
Մյուս կողմից Ջեմոյի ձախողված պլանները փոխհատուցում է Կաշիրյան բանտի նորաբնակ 33 ամյա «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանը, ով հայտնի է Արտյոմ Լիպեցկի կեղծանունով: Հիշեցնենք, որ Առաքելյանը ձերբակալվել է օգոստոսի 9-ին Չալիգին քաղաքի «նայող» Սաշա Աբբասի պատվիրված սպանության կազմակերպման մեջ մեղադրանքով:
Ինչպես հայտնի է Ջեմոն և Արտյոմը պատկանում են իրար թշնամի գողական խմբավորումների: Չնայած, որ երկուսն էլ չեն կարող պարծենալ երկարատև բանտային փորձով, սակայն Ջեմոյի որպես գողի փորձը ավելի շատ է, քան Լիպեցկի մոտ, ում թագադրվել էր անցած տարվա ամռանը: Միքելաձեի կլանի ներկայացուցչի մտավոր ունակությունները բավարար բարձր են գնահատվում, ուստի նրա հետ հարևանությունը Արտյոմի համար ոչ մի լավ բան չի կանխագուշակում: