«Քովիդ-19»-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական գերատեսչությունից:
Նշենք նաև, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, «Արմեդ» հավելվածից «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, բայց սկանավորելու պարագայում քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն՝ բացի անուն, ազգանունից:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ից Հայաստանում հանրային սննդի և ժամանցի վայրեր մուտք գործելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու սերտիֆիկատը կամ քովիդի դեմ բացասական թեստի պատասխանը: