«Պետրոս Ղազարյանին Նիկոլ Փաշինյանը ժամանակին Նատաշկա անվանեց, որովհետև իրեն՝ ընդդիմությանն էր քննադատում»,- այսօր՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով տարիներ առաջ իր և հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպին, ասաց ՀՌՀ անդամի թեկնածու Ռուբեն Հակոբյանը։
«Նատաշկան գիտեք՝ ինչ է խորհրդանշում ռուսական իրականության մեջ, բայց էդ Նատաշկային բերեց, որ էս անգամ էլ էդ նույն պահվածքը, օրվա իշխանության հետ կապված, տանի ընդդիմություն, որովհետև էն ժամանակ, երբ «Կենտրոն»-ում էր՝ Գագիկ Ծառուկյանի հովանավորության տակ, նույն հոգեխանգարմունքի մեջ էր ընկնում, երբ Գագիկ Ծառուկյանի կամ «Բարգավաճ»-ի մասին որևէ խոսք էին ասում»,- Պետրոս Ղազարյանի մասին ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ 2019-ի մայիսին «Հանրային քննարկում» հաղորդման ընթացքում Ռուբեն Հակոբյանը հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանին ասել էր՝ Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս։