Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում մեկնարկել է 15-րդ տուրը։
Ուրուգվայի հավաքականը Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսի գոլի շնորհիվ առավելության հասավ Պարագվայի թիմի նկատմամբ եւ 19 միավորով չորրորդ տեղում է։
Ուրուգվայից 5 միավոր առաջ է երրորդ տեղում ընթացող Էկվադորը, որը 1։1 հաշվով խաղաց առաջատար Բրազիլիայի հետ։
Բրազիլացիները 36 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը եւ ապահովել են եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։
Երկրորդ տեղում գտնվող եւ ուղեգիրն ապահոված Արգենտինայի հավաքականը (32 միավոր) 2։1 հաշվով առավելության հասավ Չիլիի թիմի նկատմամբ, որը 16 միավորով 7-րդն է։
Հարավամերիկյան գոտու առաջին չորս տեղերը գրաված թիմերը ստանում են եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, 5-րդ տեղ գրաված հավաքականը մասնակցում է անցումային հանդիպումների։
ԱԱ-2022․ Հարավային Ամերիկա, ընտրական փուլ, 15-րդ տուր
Պարագվայ - Ուրուգվայ՝ 0։1 (տեսանյութ)
Լուիս Սուարես, 50
Հեռացում՝ Գուստավո Գոմես (Պարագվայ), 90+5, երկրորդ դեղին քարտ
Չիլի - Արգենտինա՝ 1։2 (տեսանյութ)
Բեն Բրերետոն, 20 - Անխել Դի Մարիա, 9, Լաուտարո Մարտինես, 34
Էկվադոր - Բրազիլիա՝ 1։1 (տեսանյութ)
Ֆելիքս Տորես, 75 - Կազեմիրո, 6
Հեռացումներ՝ Ալեշանդեր Դոմինգես (Էկվադոր), 15, Էմերսոն (Բրազիլիա), 20, երկրորդ դեղին քարտ