Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին, տեղեկացել առողջական վիճակի մասին, օգնել կապ հաստատել հարազատների հետ։ Այս մասին «Լուրերին» հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:
Նրանք տեսակցել են նաև Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին և պատանդառված անձանց: