«Փակ շուկա»-ի մոտ իրավիճակը շատ լարված է: Այստեղ են հավաքվել մոտակա շենքերի մի խումբ բնակիչներ: Ներկա են նաև ոստիկանները: Բնակիչները միաբերան կողմ են արտահայտվում Սամվել Ալեքսանյանի նախաձեռնությանը և նշում են, թե ուր էին այժմյան պայքարողները, երբ իրենք ապրում էին փոշու, կեղտի և առնետների հարևանությամբ:
Նրանք նշում են, որ այլ տարածքներում ապրողները եկել պայքարում են մի բանի համար, որի թերությունները իրենց վրա չեն զգացել:
Նրանց խոսքերով` անգամ չէին կարողանում հանգիստ իջնել բակ և ոչ էլ երեխաների խաղալու համար էր նպաստավոր պայմաններ ստեղծած:
Անդրադառանլով իրենց վաճառված լինելու մասին խոսակցություններին, բնակիչները հայտարարում են, որ վաճառված են այն մարդիկ, ովքեր այսքան տարի հետո եկել պայքարում են «Փակ շուկա»-ի համար:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, բացի բնակիչներից այնտեղ են նաև «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները և այլ ակտիվիստներ, իսկ իրավիճակը «Փակ շուկայում» շարունակում է լարված մնալ: