Ակցիայի ժամանակ մի խումբ ցուցարարներ Հայաստանի դրոշով, մի քանի պաստառներով մոտեցան դեպի «Փակ շուկա»-ի տարածք, սակայն բնակիչներից մի քանիսը խլեցին նրանց ձեռքից պաստառները, կոտրեցին, որից հետո սկսվեց բախում` բնակիչների և ցուցարարների միջև:
Ոստիկանությունը միջամտեց վեճին և նրաց կանգնեցրեց փողոցի տարբեր կողմերում` թույլ չտալով մոտենալ միմիանց:
Ակցիայի ընթացքում բնակիչները նաև քաշքշեցին մի երիտասարդի, ում ցանկանում էին հեռացնել ակցիայի վայրից, սակայն երիտասարդը հրաժարվեց պատմել Վալերի Օսիպյանի միջադեպի մասին:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, ոստիկանների թիվը գնալով ավելանում է, ցուցարարներինը` նույնպես, իսկ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
YerevanNews.am-ի տեսանյութը` շուտով: