Ռուսական Regnum հետախուզական գործակալությունը, որն անցյալ շաբաթ «հաղորդում էր», որ «Ռուսաստանում հիտլերական Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը ձախողվել է», շարունակում է հակահայ հիստերիան։
Այդ հաղորդագրությունից հետո Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ֆիլմը ցուցադրվել է։ «ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է ինչպես Ռուսաստանի հայերի միության եւ ՌԴ տարածքում գործող այլ հայկական կազմակերպությունների, այնպես էլ ռուսաստանյան իշխանությունների հետ։ Դեսպանությունը նաեւ ուշադրությամբ հետեւում է մամուլի հրապարակումներին եւ իր խորին մտահոգությունն է հայտնում՝ կապված Հայաստանի անկախության մարտիկ Գ. Նժդեհի հիշատակը պղծելու հետ՝ որոշ շրջանակների կողմից, որոնք շահագրգռված են հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները վարկաբեկելու մեջ», նշված է դեսպանության հաղորդագրությունում։
Բայց դա էլ ավելի է գրգռել Ռեգնումին։ «Նժդեհի հերոսացման կողմնակիցները հաճախ են նշում այն փաստը, որ նա պարգևներ է ունեցել Ռուսական կայսրությունից։ Այո, այդպես է։ Բայց Նժդեհը չէր կարող այդ պարգևները ստանալ որպես «Հայաստանի անկախության մարտիկ»․ Ռուսական կայսրությունում, որը բաժանված էր գուբերնիաների, Հայաստան որպես այդպիսին գոյություն չի ունեցել, գրում է Ռեգնումը։ Հոդվածի հեղինակը պնդում է, որ «խորհրդային շրջանն էր հայ ժողովրդի բարգավաճման շրջանը»։ Գործակալությունը չի հիշատակում, որ հենց խորհրդային տարիներին կնքվեց 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը, ՀայաստանիՀանրապետության մեծ մասը նվիրելով Թուրքիային ու Բաքվին, իսկ Հայաստանից մնացած վերջին կտորը ներկայում Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են բաժանել։
Ռուսաստանը շարունակում է կատաղի պայքարը Գարեգին Նժդեհի հետ, ում անունը կապվում է ՀՀ Սյունիքի մարզի պաշտպանության հետ։ Այժմ այս մարզը կրկին անհաղթահարելի խոչընդոտ է դարձել Մոսկվայի և Անկարայի ծրագրերի համար։
Ռուսական գործակալության հիստերիան Ռուսաստանի պետական հայատյացության դրսեւորումն է, Հայաստանի գոյության ու իրավունքների ժխտումը։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/01/31/695899/