«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրցաձորի համայնքապետարանի աշխատակիցները, ի նշան բողոքի, աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Վեդիի համայնքապետի ԺՊ Գարիկ Սարգսյանն ազատել է Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանին եւ մի շարք ընդդիմադիր համայնքապետերի եւ ԺՊ-ներ նշանակել։
Անդրեասյանը բողոքարկել է որոշումը, աշխատակազմը հրաժարվել է աշխատել ԺՊ-ի հետ։ Անդրեասյանը մեզ ասաց, որ առաջին անգամ իր ենթակաները հրաժարվել են լսել իր հորդորը եւ շարունակել աշխատանքը։
Նշենք, որ Վեդի խոշորացված համայնքի ընտրությունները կայանալու են մարտի 27-ին, իշխանությունը քրտնաջան պատրաստվում է դրան, Սարգսյանն անգամ ուսանողներին անվճար ավտոբուս է տրամադրել, որ իրեն ձայն տան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում