Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 16-րդ տուրում Ուրուգվայի հավաքականը Ռոդրիգո Բենտանկուրի, Դե Արասկաետայի, Էդինսոն Կավանիի եւ Լուիս Սուարեսի գոլերի շնորհիվ 4։1 հաշվով առավելության հասավ Վենեսուելայի թիմի նկատմամբ (տեսանյութ)։ Ուրուգվայը 22 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, որը տալիս է եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

1 միավոր է հետ 5-րդ տեղում ընթացող Պերուի թիմը, որը 1։1 հաշվով խաղաց 25 միավորով երրորդ տեղում ընթացող Էկվադորի հետ։


Եզրափակիչի ուղեգրերն ապահոված առաջատարներ Բրազիլիան ու Արգենտինան հաղթանակներ տարան։

Բրազիլացիները 4։0 հաշվով ոչ մի հնարավորություն չտվեցին Պարագվային (տեսանյութ)։ Աչքի ընկան Ռաֆինյան, Ֆիլիպե Կոուտինյոն, Անտոնին եւ Ռոդրիգոն։

Արգենտինան Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով պարտության մատնեց Կոլումբիայի թիմին (տեսանյութ)։

ԱԱ-2022, ընտրական փուլ, հարավամերիկյան գոտի, 16-րդ տուր

Բրազիլիա - Պարագվայ՝ 4։0

Ռաֆինյա, 28, Ֆիլիպե Կոուտինյո, 62, Անտոնի, 86, Ռոդրիգո, 88

Արգենտինա - Կոլումբիա՝ 1։0

Լաուտարո Մարտինես, 29

Ուրուգվայ - Վենեսուելա՝ 4։1

Ռոդրիգո Բենտանկուր, 1, Խիորխիան Դե Արասկաետա, 23, Էդինսոն Կավանի, 45+1, Լուիս Սուարես, 53, 11մ - Խոսեֆ Մարտինես, 65

Պերու - Էկվադոր՝ 1։1

Էդիսոն Ֆլորես, 69 - Մայքլ Էստրադա, 2

Բոլիվիա - Չիլի՝ 2։3

Մարկ Էնումբա, 37, Մարսելո Մորենո, 88 - Ալեքսիս Սանչես, 14, 85, Մարսելինո Նույնես, 77