Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռան Այսուլթան Նազարբաևի հարսանիքի ժամանակ ելույթ է ունենալու անվանի ամերիկացի երգչուհի Բեյոնսեն: Այս մասին հաղորդում է Росбалт-ը` հղում կատարելով Ալմաթայի միջազգային օդանավակայանի իրազեկված աղբյուրը:

Բացի դա հարսանեկան արարողությանը մասնակցելու համար Վրաստանից ժամանելու է հայտնի երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն: Միջոցառման ժամանակ ելույթ կունենան ռուսական թատրոնի և կինոյի դերասան Գենադի Խազանովը, հայտնի երգիչ Լև Լեշենկոն, կատակերգու Մաքսիմ Գալկինը, երգչուհի Լոլիտա Միլյավսակայան, ուկրաինացի երգչուհին Յոլկան, Comedy Club-ի դերասան Ալեքսանդր Ռեվան, հաղորդավարուհի Նոնա Գրիշաևան:

Բացի դա սպասվում է նաև հայտնի թուրք երգիչ Մուստաֆա Սանդալի և ամերիկացի ռեփեր Քենյա Ուեսթի կատարումները: Երեկոյի հաղորդավարը ամենայն հավանականությամբ լինելու են Մաքսիմ Գալկինը և Նոնա Գրիշաևան: