ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ամերիկյան զորքերի ուղարկումը Եվրոպա ապացույց է առ այն, որ Ռուսաստանն անհանգստանալու օբյեկտիվ պատճառ ունի։ Այս մասին Պեսկովն ասել է CNN-ի հետ զրույցում։
«ԱՄՆ-ը դե ֆակտո շարունակում է սրել լարվածությունը Եվրոպայում»,-ասել է նա։
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր Եվրոպա հավելյալ ուժեր ուղարկելու մասին՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի սրացման ֆոնին։