Կոտայքի մարզում, փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ճանապարհի 1-ին կմ հատվածում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են 26-ամյա Արմեն Խաչատրյանի վարած BMW մակնիշի և 44-ամյա Հայկ Պռազյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել գազալցակայանի տարածքում՝ BMW-ն էլ գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։


Վարորդներին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները։