Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ հունվարի 14-ին։