Փետրվար ամսին կլինի աշխատանքային 20 և ոչ աշխատանքային 8 օր:
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 2.1 հոդվածի համաձայն, փետրվարի 21-ին նշվում է Մայրենի լեզվի օրը:
Այս տարի եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը նշում է փետրվարի 12-ին՝ Տյարնընդառաջից մեկ օր շուտ։
Նույն օրենքի 2.2 հոդվածը սահմանում է, որ փետրվարի 28-ը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է:
Հավելենք, որ առանձնացված երկու օրերն էլ աշխատանքային են: Իսկ ոչ աշխատանքային օրերը հանգստյան օրերն են՝ շաբաթ եւ կիրակին։