Ռուսական նավթային ընկերությունները «շատ լավ նոր լուծումներ» են պատրաստել Չինաստան ածխաջրածինների մատակարարման համար, ուրբաթ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր այսօրվա հանդիպման համար մեր նավթագործները շատ լավ նոր լուծումներ են պատրաստել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ածխաջրածինների մատակարարման համար, եւ գազի արդյունաբերությունը եւս մեկ քայլ առաջ է կատարել, ես նկատի ունեմ Չինաստան Ռուսաստանի Հեռավոր Արեւելքից տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման նոր պայմանագիրը»,- ասել է Պուտինը։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերություններն աննախադեպ բնույթ են ստացել, երկրներն աջակցում են միմյանց զարգացմանը։ «Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք զարգանում են բարեկամության եւ ռազմավարական գործընկերության ոգով։ Դրանք իսկապես աննախադեպ բնույթ են ստացել եւ արժանի հարաբերությունների օրինակ են, որոնք օգնում են միմյանց զարգանալ եւ միևնույն ժամանակ աջակցել միմյանց զարգացման գործում»,- ասել է Պուտինը։