«Իր վերջին հաղորդագրության մեջ նա ինձ գրեց Արմինեի հեռախոսահամարը և խնդրեց, որ ամեն ինչ անեմ, որ միայն նա լինի իր կողքին:
Նա նրա հետ իրեն լավ ու հանգիստ էր զգում: Նա նրան տալիս էր դրական էմոցիաներ, ապաքինման հավատ, հաճելի շփում, նրանք միասին երաժշտություն էին լսում:
Նա անում էր այն ամենը, ինչ իր հնավորության սահմաններում էր, որպեսզի նա կարողանա ապրել: Հիշում եմ, երբ արտասվելով զանգեցի նրան ու խնդրեցի չթողնել հերթափոխը, մնալ նրա կողքին, որովհետև միայն նրա հետ էր իրեն լավ զգում, նա ոչ մի րոպե չհապաղեց և ասաց, որ այս հարցը փակված է, և ինքը տուն կգնա միայն այն ժամանակ, երբ նա մի երկու ժամ քնի:
Եվ գրեթե ամբողջ օրը նա Հայկոյի կողքին էր, ինչի համար ես նրան շատ շնորհակալ եմ և մինչև կյանքիս վերջ նրան շնորհակալ եմ լինելու այն վերջին էմոցիաների համար, որ նա տվել է նրան, դա անգին է»,- խոստովանել էր Անահիտը:
Մանրամասն՝ տեսանյութում