Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա կայցելի մարտին Անթալիայում դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար:
Ավելի վաղ, Փաշինյանի այցի մասին հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն։ Դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար հրավիրվել են նաեւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Չավուշօղլուն հայտարարել է, որ նրանք կմասնակցեն ֆորումին։
Թուրքական կողմից էր հայտնի դարձել նաեւ, որ հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթաց է սկսում, եւ բանագնացներ են նշանակվում։ ՀՀ ԱԳ նախարարն այդ կապակցությամբ հետո պարզաբանել էր, թե ինքն ու Չավուշօղլուն «մի սենյակից մյուս սենյակ անցնելուց պատահաբար կողք կողքի են քայլել։ «Եվ մեր խոսակցությունը մոտավորապես եղել է այսպես՝ բարև Ձեզ, բարև Ձեզ։ Ուրախ եմ ծանոթանալ, ուրախ եմ ծանոթանալ։ Մենք տրամադրված ենք կարգավորմանը, մենք էլ ենք տրամադրված կարգավորմանը։ Էդ դեպքում նշանակեք ներկայացուցիչ, հենց որ գնանք տուն, անմիջապես կնշանակենք ներկայացուցիչ և կսկսենք գործընթացը»։
Այսպես՝ ոտի վրա, ձեռի հետ, ինչպես կասեր «ժողովուրդջանը», որին ԱԳ քաղկոմիսարը հորդորում է պատրանքներով չապրել։ Զավեշտը սրանով չի ավարտվում․ ՔՊ քաղկոմիսարներից մեկը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասել էր, թե ի՞նչ կարեւոր է՝ այդ տեղեկություններն առաջինը թուրքական կողմից են ստացվում, դա ի՞նչ է փոխում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում