ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում»:
Ավելի վաղ թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ասել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է Թուրքիա այցելել մարտին՝ Անթալիայի դիվանագիտական համաժողովին մասնակցելու համար: