Ինչպես արդեն հայտնել էինք այսօր «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումն անցկացնում էր ակցիա «Փակ շուկայի» մոտ:
Նշենք որ, ակցիայի մասնակիցների և տարածքի բնակիչների միջև բազմիցս բախումներ և վեճեր եղան, բնակիչները նույնիսկ կոտրեցին ակտիվիստների պաստառներն ու դրոշները: Վեճը կանխելու նպատակով ոստիկանները հեռացրել էին միմյանցից բնակիչներին և ակտիվիստներին և թույլ չէին տալիս մոտենալ միմյանց:
Ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել արդեն 7 հոգի: