ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամներն իրենք են շարունակում զենք մատակարարել Ուկրաինա, այդ հարցը քննարկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները նվագակցությամբ նրանք շարունակում են Ուկրաինան ժամանակակից զինատեսակներով հագեցնել, զգալի ֆինանսական միջոցներ հատկացնել ուկրաինական բանակի արդիականացման համար։ Նրանք ռազմական մասնագետներ եւ հրահանգիչներ են ուղարկում»,- ասել է Պուտինը ռուս-ֆրանսիական բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին:
Նրա խոսքով՝ Կիեւը շարունակում է անտեսել բոլոր հնարավորությունները՝ Դոնեցկի եւ Լուգանսկի հետ ուղիղ երկխոսության միջոցով երկրի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման համար։
Պուտինը նշել է, որ ռուսական զորքերի տեղաշարժը սեփական տարածքով որպես ռուսական ներխուժման սպառնալիք է ներկայացվում, «տվյալ դեպքում՝ դեպի Ուկրաինա»։
«Իհարկե, մենք այդ ամենի մասին խոսել ենք նախագահի հետ, ինչպես տեսնում եք, բավականին երկար քննարկում է եղել՝ գրեթե վեց ժամ»,- հավելել է Պուտինը։