Ամերիկացի Նեյթան Չենը նվաճեց գեղասահքի տղամարդկանց մենասահքի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ Պեկինում շարունակվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 10-ին տեղի ունեցավ ազատ ծրագիրը։
Մարզիչ Ռաֆայել Հարությունյանի (ԱՄՆ) սանի ընդհանուր արդյունքն է 332,60 միավոր։
Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին ճապոնացիների Յումա Կագիյաման եւ Սյոմա Ունոն։
Կրկնակի օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Յուձուրյու Հանյուն գրավեց չորրորդ տեղը՝ 283,21։
Պեկին-2022, գեղասահք, տղամարդիկ
- Նեյթան Չեն (ԱՄՆ)՝ 332,60
- Յումա Կագիյամա (Ճապոնիա)՝ 310,05
- Սյոմա Ունո (Ճապոնիա)՝ 293,00