Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում. 200-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատար ավտոմեքենաների վարորդներ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 195-197 կմ հատվածը չեն կարողանում անցնել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պատճառը ձյան շերտն ու մերկասառույցն է: Օպերատիվ են գործել ԱԻՆ փրկարար ծառայության Սիսիանի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր փորձում են բահերով ճանապարհի վրայից մաքրել ձյունն ու մերկասառույցը։