Հենրիխ Մխիթարյանը տեսախցիկների առաջ խոսելով Այնտրախտի դարպասը իր երկու գոլը նշելու մասին, նա միայն համառոտ պատասխանել է հարցերին և շտապել է հանդերձարան, որպեսզի ակումբի հետ մեկնի օդանավակայան: Բորուսիայի բոլոր ժամանակների ամենաթանկ ձեռքբերումը մոտակա օրերին կհայտնվի Հայաստանի հավաքականի տրամադրության ներքո:
«Ես ինձ շատ հարմար եմ զգում Դորտմունդում և շատ ուրախ եմ, որ այսօր խփեցի իմ առաջին գոլը: Ավելի հիանալի էր իհարկե, որ հետագայում նաև երկրորդ գոլի հեղինակը դարձա: Ընդհանուր առմամբ այսօր ինձ համար ծանր խաղ էր, սակայն մենք ամեն ինչ շատ լավ արեցինք: Իհարկե մենք կարող ենք խաղալ ավելի լավ»,- նշել է Մխիթարյանը խաղից հետո:
Ֆրանկֆուրտում խաղի ժամանակ Բորուսիայի «տասնյակը» ցույց տվեց, թե ինչու է Յուրգեն Կլոպը իր մասին ասել, որ նրա համար կարելի էր տրամադրել ավելի շատ փող, միայն թե վերջինիս ձեռք բերելու համար: Իր առաջին գոլի ժամանակ հայ ֆուտբոլիստը ցուցաբերեց հարձակվողի սառնարյունություն, իսկ երկրորդ գոլի ժամանակ` որակների մի ամբողջ շարք: Այս մասին գրում է Ruhr Nachrichten-ը:
Հայ ֆուտբոլիստը ազատ է աստղային ձևերից, ցուցաբերում է պատրաստակամություն սովորելու և հարմարվելու և «որպես մարդ նա ավելի լավն է, քան որպես խաղացող»: Այսպես է արտահայտել Մխիթարյանի մասին թիմի մարզիչ Յուրգեն Կլոպը: Մխիթարյանը, ըստ նրա խոսքերի, արդեն կատարյալ կիսապաշտպան է «Նա ունի արագություն, հուսալի է գնդակի հետ աշխատանքում, շատ լավ է տեսնում խաղադաշտը և ունի հարվածի լավ եզրափակում: Համառոտ նա խաղում է այնպես, ինչպես թանկարժեք ֆուտբոլիստները»:
Պետք է նշել, որ Մխիթարյանի գոլերով Դորտմունդի Բորուսիան դարձել է Գերմանիայի առաջնության միանձնյա առաջատարը: