Ֆլորիստ Վալենտինա Սաֆրոնովան պնդում է, որ քլորոֆիտումը գեղեցիկ և օգտակար տնային բույս է։ Այս մասին նա ասել է Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ քլորոֆիտումը իդեալական բույս է քաղաքային բնակարանի համար, քանի որ այն վտանգավոր չէ և ունի օգտակար հատկություններ։ Մասնավորապես, այն մեծ քանակությամբ թթվածին է արտազատում։
«Եթե փոքր սենյակ ունեք, ապա, օրինակ՝ պատուհանագոգին երկու-երեք քլորոֆիտումը բավական կլինի: Դրանք տարբեր տեսակների և ձևերի են, ձանձրալի ու միապաղաղ տեսք չի ունենա: Իսկ մեծագույն օգուտը թթվածնի արտազատումն է»,- խորհուրդ է տվել մասնագետը: