«Հիմա հնարավորություն ունեք ծանոթանալու, միգուցե այնտեղ շատ հետաքրքիր բացահայտումներ կան: Գոնե թողեին՝ Գեղամ Նազարյանը, որպես զավակ կորցրած ծնող, մասնակցեր»,- ԱԺ-ում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձանաժողովի աշխատանքներին չմասնակցելուն, ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Անդրադառնալով իշխանությունների կողմից քառօրյա պատերազմի ուսումնասիրություններին, Քոչարյանը նշեց. «Այս պահից սկսած՝ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի այն մարմինները՝ Պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն, Արտաքին գործերի նախարարություն, որոնք պետական գաղտնիքի հետ կապված վերապահումներ ունեն, պետք է քննարկենք, տեսնենք՝ այդ վերապահումներն այս ընթացքում չե՞ն փոխվել, ենթադրում եմ, որ շատ հանգամանքեր փոխվել են, և եթե փոխվել են, խոչընդոտ չեն լինի, ես ինքս կառաջարկեմ ԱԺ ղեկավարությանը՝ զեկույցն ամբողջը հրապարակել և տեսագրությունները, որոնք շատ մեծ արժեք են իրենց մեջ պարունակում»: