Փետրվարի 12-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 69-ամյա վարորդ Գագիկ Սարգսյանը և 12-ամյա ուղևոր Արա Ռևազյանը մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: