Ալիևը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապայմանի մասին
Ալիևը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ «Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։
Այս համաձայնագիրը պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»,- ասել է Ալիևը Ակնա կատարած այցի ժամանակ։
Միևնույն ժամանակ, Ալիևն իր խոսքում դարձյալ սպառնացել է Հայաստանին՝ նշելով, որ «Բաքուն մեծ աշխատանք է իրականացնում ռազմական զարգացման ոլորտում, որպեսզի պատասխանի Հայաստանի զինված ուժերին»։
«Մենք արյուն թափելով եկանք այս հողերը։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա և ապրելու ենք այստեղ»,- ասել է Ալիևը: